Իրավիճակը «ցայտնոտային» է․Պեսկովը` գազի վերաբերյալ հայ–ռուսական բանակցությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետները նախանշվել են, քանի որ իրավիճակը «ցայտնոտային» է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այդ հարցին անդրադարձ է եղել երեկ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ դարձնել գազի հարցով խոսակցությունը, քանի որ մինչև երեկ մենք ակտիվ բանակցություններ չենք փաստել մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև», – ասել է Պեսկովը։ Խոսելով ժամկետների մասին՝ մամուլի քարտուղարը նշել է՝ «մենք ցայտնոտի մեջ ենք»,–փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքականություն

Պատահարներ