Քոչարյանը չի մասնակցի իր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությանը
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի իր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությանը: Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության քննությունը։ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը ասաց, որ հավանաբար Քոչարյանը նիստին ներկա չի լինի, քանի որ դա տեխնիկական նիստ է, քննվելու է միայն խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Քաղաքականություն

Պատահարներ