Վաչագան Ղազարյանը կալանավորված կմնա
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը։ Փաստաբանը Factor.am-ին ասաց, որ միջնորդել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը Վաչագան Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ բեկանել և նրան գրավի դիմաց ազատ արձակել։ Սակայն դատարանը նշված երկու պահանջներն էլ մերժել է։

Քաղաքականություն

Պատահարներ