Ծեծկռտուք հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև: Նշվում է, որ կռվի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ադրբեջանցի ուսանող: Ինչպես փոխանցում է infoteka24.ru-ն`լեհական լրատվամիջոցներին հղումով, միջադեպի պատճառ է դարձել ադրբեջանցի ուսանողների ու մի խումբ երիտասարդների միջև վեճը, որոնց թվում մեկ հայ է եղել: Վեճի ժամանակ ադրբեջանցի ուսանողներից մեկը սկսել է բղավել, որ իրենք ատում են հայերին: Հաղորդվում է, որ ուսանողները հարբած են եղել: Վեճը վերաճել է ձեռնամարտի: Միջադեպի հետևանքով սառը զենքից ադրբեջանցի ուսանող է վիրավորվել

Քաղաքականություն

Պատահարներ