Արմեն Գրիգորյանը Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը
2019 թվականի հունվարի 8-ին կայացավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին եւ մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարեւորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության եւ հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի եւ արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Միաժամանակ կարեւորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ անմիջական կապի շարունակականության ապահովման կարեւորությունը:

Քաղաքականություն

Պատահարներ