Էդուարդ Շարմազանովի մտահոգություններն ավելացել են
Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը,ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում, 2.2018 թվականի բյուջեյի թերի կատարում կամ կրճատում, 3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան, 4.ՀԱՊԿ ում ՀՀ ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ, 5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում, Այս շարքը երկար է,բայց կա մեկ լավ լուր... Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։ Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում....»։

Քաղաքականություն

Պատահարներ