Քոչարյանը չի մասնակցի հունվարի 9-ի դատական նիստին
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի քրեական գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կայանալիք դատական նիստին։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 28-ին։ Այն հետաձգվել էր՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառաբանությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ