Վաղը կքննվի Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում վաղը՝ հունվարի 9-ին կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին քննությունը հետաձգվել էր` պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:

Քաղաքականություն

Պատահարներ