Փոստանջյանը կպաշպտանի «Սասնա ծռեր» Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի շահերը
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործում Զարուհի Փոստանջյանը ներգրավվել է որպես ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Համապատասխան որոշում է կայացրել գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր ընթացող նիստում։ «Բոլորդ գիտեք իմ հարաբերությունները նրանց հետ՝ և' գործընկերային, և' ընկերական, ուստի, իհարկե, կարիք կար նրանց ներկայացնելու: Նրանք ինձ դիմել են, ես էլ ներկայացնում եմ»,- ասել է Փոստանջյանը՝ լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, բացի մյուս հոդվածներից, նա արձագանքեց, որ ի սկզբանե հայտնել է իր կարծիքը` նրանք անմեղ են, և պետք է կայացվի արդարացման դատավճիռ:

Քաղաքականություն

Պատահարներ