Սկսվել է Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Միջնորդության մեջ գրավի չափ նշված չէ, եթե դատարանը որոշի գրավով ազատ արձակելու միջնորդությունը բավարել, ապա իր հայեցողությամբ պետք է սահմանի նաև գրավի չափը: Երկրորդ նախագահը ներկա չի լինելու նիստին։ Ինչպես լրագրողներին հայտնել է նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը, սա տեխնիկական նիստ է և կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունը հավելյալ արժեք չէ։ Նրա խոսքով՝ եթե դատարանը Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում կայացնի, դա կլինի որոշակի ժամանակ հետո՝ սահմանված գրավը վճարելուց հետո: Ռոբերտ Քոչարյանը կալանվորված է դեկտեմբերի 7-ից:

Քաղաքականություն

Պատահարներ