Անի Սամսոնյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քիչ առաջ մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Նա այսուհետ շարունակելու է իր աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր: «Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։ Ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես», – նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ