Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանն ու Լիլիթ Մակունցը կգնան կառավարությունից
Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ սշխատանքի համար։ «Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ