ԱԺ աշխատակազմը նախորդ տարի տնտեսել է 114.000 լիտր բենզին. Արսեն Բաբայան
Վառելիքի գծով 2018թ.-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: «Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,-հավելել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-հավելել էր Բաբայանը։

Քաղաքականություն

Պատահարներ