«Երեւի բանակն էին ման գալիս». խուզարկել են Վահագն Հարությունյանի տունը
Վերջերս խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Երեւանում գտնվող տանը։ Այս մասին հայտնում է NEWS.am–ը։ Լրատվամիջոցի տեղեկությունը հաստատել է Վահագն Հարությունյանը։ «Տարեվերջին գնացել էին մեր տանը խուզարկություն են արել, երեւի թաքցրած բանակն էին ման գալիս, պարզվեց թաքցրած բանակը մեր տանը չէր, մեր տան բակում չէր, երեւի ավելի լավ եմ թաքցրել՝չկարողացան գտնել»,–նշել է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան։ Անդրադառնալով իր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու դատարանի որոշմանը, Վահագն Հարությունյանն ասել է․ «Առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու դատարանը գաղտագողի որոշում է կայացրել եւ բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը»։ Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Քաղաքականություն

Պատահարներ