Հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է. Փաշինյան
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սևանում սիգի որսի խնդրի։ Այս առնչությամբ նա նշեց, որ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է և պետք է մտածել երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Փաշինյանը ընդգծեց, որ Սևանում սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է ։ «Այն զեկուցագիրը, որը ստացել եմ, խոսում է մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում Ազգային պարկի, բնապահպանության նախարարության և ոստիկանության», - ասաց կառավարության ղեկավարը: Պաշտոնակատարը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարել է Ոստիկանության պետին, Գեղարքունիքի մարզպետին, Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարին համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:

Քաղաքականություն

Պատահարներ