Լապշինի գործով ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար: Այս մասին բլոգերը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով իմ կողմից ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը: Նա նաև նշել է,որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Հիշեցնենք, որ Ադրբեջանը բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել Արցախ այցելելու պատճառով: Լապշինը 2017 թվականի փետրվարի 7-ին Մինսկից հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:

Քաղաքականություն

Պատահարներ