«Լուսավոր Հայաստանի» ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` հավելելով, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը քիչ առաջ է ավարտվել, որի ընթացքում 4 որոշում է ընդունվել: «Առաջինը՝ ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև փորձագետների և օգնականների իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Անի Սամսոնյանը: Երկրորդ որոշմամբ միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Եվ չորորդ որոշումը բոլորիդ հայտնի փոխխոսնակի որոշումն է, Մանե Թանդիլյանի արձանագրությունը ստորագրված է»,- նշեց պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ