Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Էվերթոնը»
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Փոխարենը՝ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս Սուարեսին: Այս մասին հաղորդում է Footballfancast.com-ը։ «Բարսելոնայի» կիսապաշտպանի տեղափոխության համար «զինագործները» պատրաստ են վճարել 20 մլն եվրո: «Էվերթոնն», իր հերթին, ցանկանում է «Գուդիսոն Պարկում» տեսնել Մխիթարյանին: Մխիթարյանին` լիվերպուլյան ակումբին վաճառելուց հետո, «Արսենալը» հնարավորություն կունենա գնելու Սուարեսին: Եթե ոչ ձմռանը, ապա ամռանը այս տեղափոխությունները հավանական են թվում: «Էվերթոնում» հասկանում են, որ հայ կիսապաշտպանին գնելը հեշտ չի լինելու: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ սթերլինգ: Լիվերպուլցիների ամենաբարձր վարձատրվող խաղացողներն են Սիգուրդսոնը և Շնայդերլինը, որոնք ստանում են շաբաթական 120 հազար եվրո: Նշվում է, որ Մարկուս Սիլվան ցանկանում է թիմում տեսնել Սիգուրդսոն-Մխիթարյան կիսապաշտպանության զույգը:

Քաղաքականություն

Պատահարներ