Փաշինյանը մեղադրել է իր կուսակիցներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ և, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: Մասնավորապես՝ Փաշինյանը իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար: Պետք է նկատի ունենալ սակայն, որ նման իրավիճակ է ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում»:

Քաղաքականություն

Պատահարներ