ՌԴ Զինված Ուժերը թաքցրել է Սիրիայում հայ զինվորի մահը
2018թ. նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, որի մահվան լուրը, սակայն, ՊՆ-ն չի հայտնել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվամիջոցը մանրամասնում է, որ Առուստամյանը երկրորդ անգամ էր գործուղվում Սիրիա։ Ըստ պաշտոնական վարկածի՝ կրտսեր սերժանտը զոհվել է Դեր Զորում, մասնավորապես՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Առուստամյանի հարազատները կատարվածի պաշտոնական վարկածին կասկածանքով են վերաբերվում: Կրտսեր սերժանտի՝ զինված ուժերի հետ առնչություն ունեցած բարեկամներից մեկը հայտնել է, որ հակատանկային ականը չի կարող պայթել, եթե այն գցեն ոչ մեծ բարձրությունից: «Սիրիա ուղարկվող ռուսական հրթիռները, ինքնաթիռներն ու տանկերը նոր են, մինչդեռ զինամթերքը, արկերն ու ականները՝ դեռևս խորհրդային արտադրության, որոնց մի մասը դեռ շատ վաղուց էր պետք ոչնչացնել: Անորակ ականը, միգուցե, կարող էր պայթել նման ցածր տարածությունից ընկնելու դեպքում»,-ասել է նա։ Զոհվածի եղբայրներից մեկն էլ նշել է, որ ՌԴ ՊՆ-ն փորձում է ավելորդ անդամ կորուստի մասին չհաղորդել, որպեսզի չվախեցնի Սիրիա զինվորական ծառայության համար մեկնել պատրաստվող կամավորներին:

Քաղաքականություն

Պատահարներ