Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ Լրատվամիջոց
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հաղորդում են Aysor.am-ի աղբյուրները։ Հատուկ քննչական ծառայությունից Aysor.am-ին հրաժարվեցին այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն տրամադրել։ Առայժմ հայտնի չէ՝ Քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով է առաջադրվել մեղադրանքը։ Նշենք, որ Սեյրան Օհանյանը 6-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել 2008-ի արյունալի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Քաղաքականություն

Պատահարներ