Ծառուկյանը չի եկել մանդատ ստանալու
Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների տրամադրման այսօրվա արարողությանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: Այս մասին այսիր խորհրդարանի պատգամավորների մանդատների տրամադրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Տոնոյանը նշեց․ «Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու, այսօր ավելի վաղ պլանավորված միջոցառումներ ունեինք մենք», - ասաց Տոնոյանը՝ նշելով. - «Սա կարող ենք դիտարկել, որ պարզապես պարոն Ծառուկյանը զբաղվածության պատճառով չի կարող ներկա լինել»։ Պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելու է նախկինի պես շատ բացակայե՞լ ԱԺ նիստերից, Տոնոյանը պատասխանեց. «Այս պահին հավանականությունների տեսությունով չենք առաջնորդվում: Ամսի 14-ին կմեկնարկեն նոր ԱԺ-ի աշխատանքները, մնացած ամեն ինչի մասին կխոսենք ըստ իրադարձությունների զարգացման»։

Քաղաքականություն

Պատահարներ