Թյուր տպավորություն կա, թե ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձա Սփյուռքի նախարարաության փակման հարցին ՝ նշելով, որ թյուր տպավորություն կա, թե ուզում են «խաչ քաշել» Սփյուռքի նախարարության վրա։ «Ընդհակառակը, խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է։ Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի և այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք սփյուռքի ներկայացուցիչների հետ և կհասնենք կոնսեսուսի», - ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ