Ալիևը ծանոթացել է իսրայելական Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերին
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևին է ցուցադրել իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը: Այս մասին գրում է minval.az-ը: Նշվում է, որ անօդաչու սարքերն Ալիևին են ցուցադրվել նրա՝ Բաքվի Թյուրքան ավանում Սահմանապահ ծառայության Առափնյա անվտանգության ծառայության նավաշինության ու նավերի նորոգման կենտրոն այցի ընթացքում: Sky Striker-ը նախատեսված է մեծ հեռավորության վրա հակառակորդին մարտավարական հարվածներ հասցնելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ