Էջմիածինցիները փակել են քաղաք տանող ճանապարհները․ Ինչ իրավիճակ է այնտեղ
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները փակել են Երևան Էջմիածին մայրուղին։ Aurora News-ի աղբյուրներով՝ այս պահին Էջմիածնի ճանապարհին ավելի քան 100 ավտոմեքենա կա։ Քաղաքի մուտքերը ու ելքերն ինչպես նաեւ կենտրոնական բոլոր փողոցներն փակվել են քաղաքի բնակիչների կողմից: Էջմիածին քաղաքից մեքենաները չեն կարողանում դուրս գալ ու հասնել Երեւան: Հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել, ըստ որի Մանվել Գրիգորյանի փաստաբանն Արսեն Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ: Նրա խոսքով այսօր հատկապես իրենց զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման նիստը հետաձգվել է:

Քաղաքականություն

Պատահարներ