Գիշերը Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են կանչել․ Փաստաբան
Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար գիշերը շտապօգնություն են հրավիրել։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նա նշլ է, որ իր պաշտպանյալը կալանքից ազատվելուց հետո այցելում է հիվանդանոց, ստանում է թե՛ ամբուլատոր, և թե՛ ստացիոնար բուժում։ «Եթե մարդու վիճակը ծանր է, չի նշանակում, որ նա պետք է անկողնուն գամված լինի»,–ասաց նա։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին։ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ