Կառավարությունն այլևս չի ֆինանսավորի Արոնյանի եւ Սարգսյանի շախմատի դպրոցը
Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը, բայց ցանկալի կլիներ, որ պահպանվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած շախմատի Հայաստանի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 74-րդ առաջնությունների բացման արարողությունից հետո: Լրագրողի այն հարցին, թե իրոք դադարեցվել է Երեւանում գործող Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի պետական ֆինանսավորումը եւ ինչ պատճառաբանությամբ, Սմբատ Լպուտյանը պատասխանել է․ «Այդ հարցադրումն ինձ չպետք է տալ. կառավարությունն է որոշում կայացնում: Այո, այդ դպրոցի պետական ֆինանսավորումը դադարեցվել է, բայց մարզումները եւ դասըթացները շարունակվում են: Այս կառույցները շատ կարեւոր են հայկական շախմատի համար եւ սպասում ենք ֆինանսավորողների դրսից, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները: Մեր լավ սաներից շատերն այդ դպրոցներից են, բարձր արդյունքներ են ցույց տալիս: Կառավարությունը գիտի այս խնդրի մասին, կարծում եմ՝ կլինի ինչ-որ որոշում մարզադպրոցների ֆինանսավորման հարցով: Ցանկալի կլինի, որ պահպանվեն դպրոցները»։

Քաղաքականություն

Պատահարներ