ԼՈՒՍԱՆԿԱՐ․Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել
Հայաստանում 1993 թվականին ծնված տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: Նա նոր անձնագրով արդեն կնոջ անուն է կրում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրավունքի կողմ» իրավապատպան հասարակական կազմակերպությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է. «Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրանսգենդեր անձանց տրամադրվող իրավաբանական աջակցությության արդյունքում Դիանա Ղ.-ն արդեն իսկ կարող է հանդես գալ իր գենդերային ինքնությանը և արտահայտմանը համահունչ նոր անվանափոխված անձնագրային անունով։ Նշվում է, որ կազմակերպության եւ ՀՀ արդարադատության նախարարությանը կից Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալության (ՔԿԱԳ) հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։ Եվ այժմ հնարավոր է կատարել անվանափոխություն առանց նախկինում պարտադիր համարվող անվանափոխվող անձի տրանսգենդեր լինելը փաստող 3 անձանց վկայության և պարտադիր հոգեբանական եզրակացության։

Քաղաքականություն

Պատահարներ