Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահների մոտ է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով: «Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասել է նա: Տողանյանն ասել է, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ ժամկետներ չկան: «Դա երեկ է տեղի ունեցել, մենք կապի մեջ ենք իրավապահ մարմինների հետ, գիտեմ, որ մեր կոլեգաներն էլ Ղազախստանում են զբաղվում: Որևէ այլ տեղեկություն այս պահին չկա»,- նշեց դեսպանը: Նա հայտնեց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու ժամանակ իրենք ևս ներկա պետք է լինեն: «Դա երկար իրավական գործընթաց է, մենք հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ղազախական լրատվամիջոցները գրում էին, որ Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկը փախել էր ՌԴ, հայտնաբերվել ու ձերբակալվել, այնինչ Գուրուրյանը դեռ օրեր առաջ ուղերձ էր հղել՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել:

Քաղաքականություն

Պատահարներ