Վրաստանում «խոզի գրիպից» 15 մարդ է մահացել
Բաթումում գրիպի բարդացումից 63-ամյա տղամարդ է մահացել: Այդ մասին, հաղորդել է newsgeorgia.ge-ն՝ հղում կատարելով Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Զաալ Միքելաձեն: «Լաբորատոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդն իսկապես մահացել է գրիպի հետևանքներից, սակայն նա ունեցել է նաև այլ ռիսկային գործոններ»,- ասել է Միքելաձեն: Երկրի մասշտաբով վիրուսի բարդացումից մահացել է 15 մարդ: Նախօրեին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը հայտնել է, որ գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի:

Քաղաքականություն

Պատահարներ