Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք գործելն արգելելու հարցին: «Սոցիալական ցանցերում այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել: Տոնական օրերին տեղի ունեցան եղել են միջադեպեր: Մենք այս հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի մոտ: Ցավոք, նման դեպքերն արդեն վատ եւ սխալ ավանդույթ են դառնում: Նախորդ տարի 16 դեպք է արձանագրվել, երբ ՌԴ քաղաքացիներին արգել են մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ նրանց ազգային պատկանելության պատճառով», - ասել է Մարիա Զախարովան: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29–ին ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու`նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։ Զախարովան նշել է. «Մեր դիտարկմամբ, նշված փաստերը Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են: Դրանք հակասում են ռուս–ադրբեջանական պայմանագրերի և համաձայնագրերի տառին և ոգուն»։

Քաղաքականություն

Պատահարներ