Թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը
Շիրակի մարզում անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները: Ոստիկանության աշխատակիցները հանցագործության բացահայտման աշխատանքներ են տանում: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը:

Քաղաքականություն