Առնչություն չունենք «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ. Սասուն Միքայելյանի որդին հակադարձում է
Հրազդանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը պատասխանել է Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանի հայտարարությանы, համաձայն որի «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարման գործառույթը վերագրվում է Սեւակ Միքայելյանին կամ նրա եղբորը: «Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում առանց աղբյուրի իսկությունը ճշտելու անպատասխանատու կերպով հայտարարություն է արել , որում ինձ կամ եղբորս վերագրվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարման գործառույթ: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Միքայելյան ընտանիքի նկատմամբ հասարակության շրջանում բացասական վերաբերմունք առաջացնելու մղումներով: Երեկ այս հրապարակման վերաբերյալ մամուլում տրվել է պարզաբանում, սակայն լրագրողների կողմից մինչ այժմ ստանում եմ բազմաթիվ զանգեր, նյութի հավաստիությունը ճշտելու նպատակով: Կրկին անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղծիք է, և մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի և դրա կառավարման հետ: Ակնկալում ենք, որ Նարեկ Մանթաշյանը կամ պետք է իր ասածը ներկայացնող փաստեր ներկայացնի, կամ էլ հրապարակավ ներողություն խնդրի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելու և զրպարտելու համար», - ասված է Միքայելյանի հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ