Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ․ Նիկոլ Փաշինյան
Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հավելել է․ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ Նախագահի հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»:

Քաղաքականություն

Պատահարներ