Այսօր Մանվել Գրիգորյանի կալանավորումն կապացուցի, որ մեր պետությունն օրինական է. ակտիվիստ
Գեներալ Մանվել Գրգորյանին կալանավորելու պահանջով մի քանի տասնյակ էջմիածինցիներ քիչ առաջ ժամանեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Ակցիային զուգահեռ դատարանի մոտ ակցիա են իրականացնում նաեւ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի աջակից փաստաբանները։ Այստեղ է նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Ցուցարարները բղավում են «Տուշոնկա», «Ոստիկանը մերն է», «Դատախա՛զ, դուխով»: Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այդտեղ հավաքվել են՝ ժողովրդի կարծիքը հայտնելու եւ իրենց սեփական իրավունքները պահանջելու համար: Հարցին, թե իրենց ի՞նչ կտա, եթե այսօր Գրիգորյանը կալանավորվի, ակտիվիստներից մեկը պատասխանեց. «Հոգու հանգստություն եւ եւս մեկ անգամ ապացույց, որ մեր պետությունը իրապես օրինական է»:

Քաղաքականություն

Պատահարներ