Բաբայան Էդիկին ես չեմ բերել ԱԺ․ Ծառուկյանը՝ թիկնազորի պետի մասին
«Արդեն վաղուց Բաբայան Էդիկը ոչ թե իմ անվտանգության պետն է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականն է։ Իմ անվտանգության պետն Արամ Սարգսյան է»,- ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի պատգամավոր դառնալու հարցին։ Հիշեցնենք, այսօր ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստի օրն է: Սովորաբար, ԱԺ նիստերին հազվադեպ մասնակցող Գագիկ Ծառուկյանը, ինչպես նախկինում, հայտվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում: Թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ծառուկյանը որոշեց Էդուարդ Բաբայանին բերել խորհրդարան հարցին՝ ասաց, թե ինքը չի բերել, այլ ժողովուրդը։ «Նրան ես չեմ բերել, ժողովուրդն է բերել նրան, որն ամենից շատ ձայնն է ստացել»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքականություն

Պատահարներ