Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդությունները
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (կենտոնի նստավայր) դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու եւ նրան գրավով ազատելու միջնորդությունների քննությունը: «Քոչարյանը նիստին չի մասնակցում։ Դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնելու, սակայն հիմքերի մասին կխոսեմ ավելի ուշ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպանԱրամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ