«Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել». Էդուարդ Բաբայան
«Ես եկել եմ այստեղ աշխատելու եւ դուք իմ աշխատանքով կտենաք՝ ես ոնց եմ աշխատում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը։ Հարցին, թե որ հանձնաժողովում է իրեն պատկերացնում, Էդուարդ Բաբայանն ասաց, որ իրեն պաշտպանության ոլորտում է պատկերացնում։ Հարցին, թե ինչպես է վերաբերում այն արտահայտությանը, որ «ախրանիկից դարձել է պատգամավոր», Էդուարդ Բաբայանն ասաց․ «Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել, ախրանայի պետ եմ եղել եւ եթե 7000 մարդ ինձ վստահել է, ինչ կապ ունի ախրանիկ եմ եղել, ժողովուրդն է ինձ բերել այստեղ»։ Տեսանյութը՝ 24news.am-ի

Քաղաքականություն

Պատահարներ