Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է․ որն է պատճառը
Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Պատճառը Վերին Լարսի անցակետի փակվելն է: Իսկ հեղուկ գազի լցակայաններում անվերջ հերթեր են: Հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք վարորդներ: Նրանց պատմելով` այսօր հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու արդյունքում խնդիրներ են ունեցել: Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ