Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, անուշ լինի, բայց մնացածը դժվար մարսեք․ Աշոտյան
«Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հանապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված գրառմանը։ Աշոտյանը մասնավորապես գրել է․ «Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։ Աննորմալ է՝ •Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը, •Մամուլին հաթաթա տալը, •Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը, •Երկիրը բրախելը, •Մարդկանց անդադար խաբելը, Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր կայքերից մեկի ՝ «Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերնագրով հրապարակմանը, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան:

Քաղաքականություն

Պատահարներ