Խոշոր ավտովթար Կապանում. ավտոմեքենան բախվել հաստաբուն ծառին. կան տուժածներ
Հունվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սևակ Պողոսյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի 91 DG 001 համարանիշի ավտոմեքենայով Հ.Ավետիսյանի փողոցի թիվ 2 շենքին հարակից ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևոր, Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 24-ամյա Յուրի Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Աղբյուրի փոխանցմամբ` Յ. Ալեքսանյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Քաղաքականություն

Պատահարներ