Քոչարյանի գործը նախագահող դատավորն ինքնաբացարկ է տալիս ընկերական կապերի պատճառով
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և անձամբ իմ ընտանիքի միջև առկա որոշակի բարեկամական կապը: Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ժամանակ շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել: Ուղղակի Կապանը փոքր քաղաք է, և դրա համար կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է, խոստացել է տեղեկացնել հեռախոսազանգի միջոցով:

Քաղաքականություն

Պատահարներ