Թրամփը սպառնացել է Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով
Միացյալ Նահանգները սկսում է Սիրիայից իր զորքերի դուրսբերումը:Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` սիրիական քրդերի դեմ հարձակման դեպքում: «Մենք սկսում ենք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման երկար սպասված գործընթացը` միաժամանակ տարբեր կողմերից հարված հասցնելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Եթե այն կրկին գլուխ բարձրացնի, կհարձակվենք նորից այդ տարածքում առկա ռազմաբազայից: Թուրքիային տնտեսապես կոչնչացնենք եթե որոշի հարվածել քրդերին», - գրել է Թրամփը:

Քաղաքականություն

Պատահարներ