ԱՊՊԱ-ն կթանկանա. Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ
ԱՊՊԱ-ն շուտով թանկանալու է: Այս մասին այսօր հայտարարեցին Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնող ապպահովագրական ընկերությունների աշխատակիցները: «Մենք բողոքում ենք ԱՊՊԱ ոլորտում ամիսներ շարունակ տեւող ցածր միջնորդավճարների դեմ, որը շուտով տեղի է ունենալու: Մշտապես մեզ հայտարարում են, որ ոչ մի բան չի թանկանալու, բայց այդպես չէ: ՀԻմա Խնդիրն ինչումն է, տարիներ առաջ ամեն ապահովագրական ընկերություն աշխատում էր իր ծրագրով, ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում էր իր ննախընտրած ծրագրով, որի համար չնչի միջնորդավճար էր վճարվում»,-News.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Սարգիս Ենգոյանը: Նրա խոսքով` լուծումն իրենք տեսնում է նրանում, որ պետք է հասկանալ, կարող են արդյոք աշխատել նախկին ծրագրով: «Էս ոլորտում մենք ունենք մի քանի հազար գործակալներ, իսկ էս պահի դրությամբ Հայաստանում ինչ գործարան պետք է բացվի, որ մի քանի հազար ընտանիք կարողանա ապահովի իր օրվա հացը»,-նշել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ