Ավտովթար Վանաձորում. Հոսպիտալացվել է «Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Նվեր Դալլաքյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի LM 611 ML համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Ուսանողական 2 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին: Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով վարորդ Ն. Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Դալլաքյանն աշխատում է «Վանաձոր Քիմպրոմ» -ում՝ որպես հերթափոխի պետ:

Քաղաքականություն

Պատահարներ