Չի բացառվում, որ այսօր Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվի
Երեկվա դրությամբ նախաքննական մարմինը որևէ միջնորդություն չի ներկայացրել արդեն նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու համար: Ինչպես հայտնում է ArmLur.am-ը՝ չի բացառվում, որ այսօր իրավապահները նրան կալանավորելու որոշում կայացնեն: Լրատվամիջոցը դիմել է Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն` հասկանալու համար, թե երբ կներկայացվի միջնորդությունը: Առայժմ սպասում ենք պատասխանի: Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պատգամավորի մասով պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:

Քաղաքականություն

Պատահարներ