Երեւանում բախվել են Infiniti-ն, Nissan March-ն ու Honda-ն. տուժածներ կան
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 55 QX 056 համարանիշի, Honda մակնիշի 87 VR 887 համարանիշի և Nissan March մակնիշի 34 MA 763 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության , փրակարար ծառայության աշխատակիցները: Հրշեջ –փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն, այնուհետև ժամանած փրկարարները:

Քաղաքականություն

Պատահարներ