Կեսարյան հատումից հետո երիտասարդ ծննդկան է մահացել
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է։ Այս մասին հայտնում է Lurer.com-ը։ «Կեսարյան հատումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, այդ օրը պետք է մնար վերակենդանացման բաժանմունքում, մենք բժիշկի հետ խոսեցինք, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ պարզապես արնահոսության հետևանքով շատ արյուն է կորցրել»,-աղբյուրի հետ զրույցում մանրամասնել են մահացած ծննդկանի հարազատները։ Բժիշկները մահացածի հարազատներին ներկայացրել են, որ ծննդկանի մահվան պատճառը եղել է թոքերի այտուցվածությունն ու ներքին արնահոսությունը։ Սուսաննա Ոսկանյանն ուներ 4-ամյա դուստր, իսկ դեկտեմբերի 27-ին ծնվել է տղա երեխա։

Քաղաքականություն

Պատահարներ