Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շեֆեր՝ ԱՄՆ) հետ: Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, հանդիպմանը ներկա է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Փարիզում վաղը կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Քաղաքականություն

Պատահարներ