«Մենամարտից» հետո Էնֆիաջյանը ծաղիկներ նվիրեց Մանե Թանդիլյանին
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիջյանը, փոխնախագահի ընտրության «մենամարտից» հետո Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրեց: Նշենք, որ Էնֆիաջյանի թեկնածության օգտին Է քվեարկել 108 պատգամավոր, իսկ 19-ը՝ Թանդիլյանի համար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անդրադառնալով այս քվեարկությանը ՝ նշեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ, Ըստ Մարուքյանի՝ ամենայն հավանականությամբ, Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից է։ Դիտարկանը՝ գուցե դա իրենց նախկին կուսակիցն էր (Հայկ Կոնջորյանը, ով այս գումարման ԱԺ-ում պատգամավոր ընտրվեց «Իմ քայլի» ցուցակով), Մարուքյանը չբացառեց։ Ինչ վերաբերում է քվեարկության ընդհանուր պատկերին, ապա Մարուքյանն այն որակեց խայտառակություն: «Դա ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետև կարծում եմ, որ այն փաստարկները, որոնք բերել ենք, թե ինչու Թանդիլյանը պետք է լինի ԱԺ փոխնախագահ, դրանք որևէ կերպ չեն հերքվել», - ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ